Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Հղիության 15- րդ շաբաթ

Հղիության 15- րդ շաբաթ

Այս շաբաթում շատ հղիներ ցանկանում են իմանալ, թե ինչպես է աճում որովայնը: 15 շաբաթական հղիության ժամանակ դեռևս չկա քաշի մեծ ավելացում, սակայն արդեն ոչ բոլորին է հաջողվում թաքցնել իրենց հղիությունը: Որոշ կանանց մոտ որովայնի վրա հայտնվում է շերտագիծ: Հղիության ընթացքում դա նորմալ է և պետք չէ անհանգստանալ: Այն անհետանում է ծննդաբերությունից որոշ ժամանակ անց: Պետք է այս շրջանում բժշկի հետ խորհրդակցել և կարգավորել սնունդը, որպեսզի քաշի ավելացումը նորմայից ավելին չլինի:

 

Պտղի զարգացումը


Երեխան արդեն 9,5-10,5 սմ է: Նա սկսում է մարզել իր դիաֆրագման՝ դեպի թոքեր է քաշում և դուրս մղում պտղաջրերը: Պտղաջրերը միանգամայն ստերիլ են և թարմացվում են օրը 10 անգամ: Ակտիվորեն աճում են երեխայի ոտքերը, դրանք արդեն ձեռքերից երկար են: Հոդերը ձևավորվել են և փոքրիկը կարող է ազատ ծալել ու բացել վերջույթները: Կոպերով փակված աչքերի ցանցաթաղանթն արդեն ընկալում է լույսը, և, եթե հղիի որովայնի վրա լուսարձակի լույս ընկնի, երեխան կտեսնի լուսային բիծը: Իսկ լեզվի վրա արդեն զարգանում են համային պտկիկները:

 

Մոր վիճակը


Շատ հղիներ այս շրջանում գանգատվում են հիշողության վատացումից, ցրվածությունից, կենտրոնացման թուլությունից: Դրա պատճառը գլխուղեղի կեղևի ակտիվության իջեցումն է: Դա նորմալ ֆիզիոլոգիական վիճակ է հղիության ժամանակ՝ մոր օրգանիզմն իր բոլոր ռեսուրսներն ուղղել է երեխայի կենսունակության և զարգացման ապահովմանը: Հնարավոր է` արժե հրաժարվել աշխատանքային հերոսություններից և ծանր պարտականություններից, որոնք կարող են լարվածություն և սթրես առաջացնել:


Երկրորդ եռամսյակի սկզբում հաճախ ուժեղանում է «հղիների ռինիտը», որն արտահայտվում է քթի մշտական փակվածությամբ կամ հաճախակի քթային արյունահոսություններով: Քթի լորձաթաղանթում արյան շրջանառության հոսքի մեծացման պատճառով այն այտուցվում է և դառնում շատ բարակ: Չոր օդն ավելի է նպաստում քթային արյունահոսություններին: Բժիշկը կարող է խորհուրդ տալ քթի խոռոչի համար խոնավացնող միջոցներ օգտագործել, ինչպես նաև ընդունել վիտամին С, որն ամրացնում է անոթների պատերը: Հղիների մոտ ռինիտը վտանգավոր չէ և չի պահանջում դեղորայքային բուժում: Սակայն, եթե քթային արյունահոսությունները հաճախ են կամ դժվար են դադարում, պետք է բժշկի դիմել:


Բոլոր կանայք այս շաբաթում 1-2 կգ-ով ավելի են կշռում, քան նախքան հղիությունը, բայց քաշի ավելացման բացակայությունը ևս այս շրջանում համարվում է նորմալ, հատկապես, եթե ապագա մայրն ավելորդ քաշ ունի:

 

Ի՞նչ անել

 

  • Զբաղվել հղիների համար նախատեսված մարմնամարզությամբ և յոգայով:
  • Սպորտով զբաղվելն օգտակար է: Եթե բժիշկը հակացուցումների պատճառ չի գտել, ապագա մայրը կարող է զբաղվել ամենօրյա սպորտով և յոգայով:
  • Բացասական ռեզուս-գործոնով հղիները պետք է սկսեն ալլոիմունային հակամարմինների քանակը որոշելու համար դիմեն արյան հետազոտության: Ժամանակակից ԴՆԹ-ախտորոշիչ մեթոդներով կարելի է որոշել երեխայի ռեզուս-գործոնը դեռևս արգանդում՝ մոր արյան հետազոտությամբ:
  • Պետք է հերթագրվել 16-17 շաբաթում ժամանակին երկրորդ եռամսյակի սկրինինգ անցնելու համար (եռակի թեստ)

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ